Բաժիններ՝

Քաղաքացին բերման է ենթարկվել Սևակի և Ռուբինյանց փողոցների խաչմերուկից

Հունվարի 8-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները Պ. Սևակի և Ռուբինյանց փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Հովհաննես Ս.-ին, որը 2021թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի (Կանխամտածված սնանկությունը) և 205-րդ հոդվածի (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) 1-ին մասի 2-րդ կետի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս