Բաժիններ՝

«Տեսնու՞մ եք ինչ սքանչելի ձևով են լռում տոտալիտար ու սովետական անցյալը հետազոտած ու քննադատած Ակադեմիայի որոշ ազգագրագետներ». Հայկ Դեմոյան

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ահա և վերջ․․․

Անցյալ տարեվերջին Հայաստանի Հանրապետության պետական վճարման միջոց, այն է՝ նամականիշ է թողարկվել Չինաստանի կոմունիստական կուսակցության 100-րդ տարեդարձի առթիվ։ Ամեն ինչ տեղը տեղին, ինչպես ասում են, կարմիր դրոշով, մուրճ ու մանգաղով անկախ Հայաստանի փոստային նամականիշ։ Սա ամենևին էլ կատակ չի։ Հիմա հասկանու՞մ եք, թե ինչպես ապագա չունեցող երկրում ավանդական գյուղական տան աման-չամանի ազգագրության գծով մասնագիտացած անձը կարող էր խցկվել Ծիծեռնակաբերդ ու շարունակաբար զբաղվի ցեղասպանության փաստի ժխտողականությամբ։

Ու հանկարծ չզարմանաք, եթե մի գեղեցիկ օր պարզվի, որ Հարություն Մարությանին տնօրեն խցկելու ու չինական թեմայով նամականիշ թողարկման գաղափարները միևնույն ծագումնաբանությունն ունեն․․․
Դե ինչ, մեզ մնում է սպասել հաջորդ նամականիշի թողարկմանը, այս անգամ միգուցե չինական պետական կրկեսի հարյուրամյակի առիթով․․․

Հ․Գ․ Տեսնու՞մ եք ինչ սքանչելի ձևով են լռում տոտալիտար ու սովետական անցյալը տարբեր գրանտներով հետազոտած ու քննադատած Ակադեմիայի որոշ ազգագրագետներ։ Երևի վերջնական լյուստրացիայի փուլում են գտնվում․․․․»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս