Բաժիններ՝

Վճարային տերմինալից գողություն կատարած տղամարդուն ոստիկանները տեղում բռնել են

Հունվարի 7–ին Աշտարակի բաժնի համայնքային և ՊՊԾ դասակի ոստիկանները գիշերային շրջիկ ծառայության ժամանակ Աշտարակի Երևանյան փողոցում նկատել էին, թե մի տղամարդ ինչպես է պտուտակահանը ձեռքին փորձում վճարային տերմինալից գողություն անել։

Արագ մոտեցել էին։ Տղամարդը գործն ավարտին հասցնել չէր կարողացել, գցել էր պտուտակահանն ու վճարային տերմինալի գումար ընդունող սարքն ու փորձել փախչել, բայց ոստիկանները բռնել էին։

Ոստիկանության Աշտարակի բաժին բերման ենթարկված 44-ամյա տղամարդը, պարզվեց, Երևանի Քանաքեռի 6-րդ փողոցի բնակիչ է։ Պտուտակահանն ու վճարային տերմինալի դրամապահոցը հայտնաբերվել են։

Հանգամանքները պարզվում են։

Կատարվում է հետաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31