Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 142, մահվան՝ 2 նոր դեպք

Հայաստանում հունվարի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 142 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 345 855-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 8001 է:

Հունվարի 9-ի դրությամբ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9655-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 133 է, ընդհանուր առողջացածներինը՝ 332 886: Մեկ օրում արվել է 4875 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 604 716 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս