Բաժիններ՝

«Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամը դիմում է բարերարներին՝ համալիրում գտնվող 91 անօթևան մարդկանց կացարանով և սննդով ապահովելու նպատակով

«Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամը՝ որպես ոչ առևտրային կազմակերպություն, իրականացնում է սոցիալական բարեգործական ծրագրեր:

Իր գործունեությունն իրականացնելով սոցիալական ոլորտում՝ հիմնադրամը հավատարիմ է մնում սոցիալական պաշտպանության միջազգայնորեն սահմանված սկզբունքներին:

Հիմնադրամը 2011 թ. դեկտեմբերի 23-ից Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ՝ համատեղ իրականացրել է «Անօթևան մարդկանց համար ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայությունների» ծրագիրը՝ նախատեսված 40 շահառուների համար: Հիմնադրամի կողմից իրականացված ծրագիրը իր արդյունքներով արդարացված և շատ հաջողված էր:

2014 թ. հունվարի 1-ից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թիվ 1 տուն-ինտերնատին կից անօթևանների կացարանի 60 անօթևան շահառուները տեղափոխվեցին «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամ:

2014 թ. հունվարի 1-ից հիմնադրամը «Անօթևան մարդկանց համար ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայությունների» ծրագիրը իրականացնում է, որպես պատվիրակված լիազորություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ սուբսիդիայի տրամադրման պայմանագրերի հիման վրա:

2019թ.-ից սույն ծրագիրը պատվիրակված լիազորություններից վերափոխվեց դրամաշնորհային պայմանագրի՝ նախարարությունում կազմակերպվող մրցույթների միջոցով, որին կարող էին մասնակցել ՀՀ-ում սոցիալական ոլորտում գործունեություն ծավալող այն կազմակերպությունները, որոնք հավաստագրված էին ՀՀ ԱՍՀ նախարարության կողմից՝ որոշակի բնակության վայր չունեցող, 18 տարին լրացած անձանց կացարանով ապահովելու և խնամքն իրականացնելու համար:

Ինչպես 2019 թվականին, այնպես էլ 2020 թվականին կայացած սույն ծրագրի մրցույթին որևէ այլ հասարակական կամ բարեգործական կազմակերպություն հայտ չի ներկայացրել և չի մասնակցել, այդ պատճառով սոցիալական բարձր պատասխանատվությամբ  հանձն ենք առել կատարել սոցիալական պաշտպանության ոլորտում ամենախոցելի  խավի արժանապատիվ կենսամակարդակի ապահովման և նրանց խնդիրների լուծմանն ուղղված ծրագրի իրականացումը՝ կիսելով սահմանադրությամբ ամրագրված պետության բեռը:

2011 թ. դեկտեմբերի 23-ից առ 2021թ. դեկտեմբեի 31-ը հիմնադրամի շահառուներ են հանդիսացել թվով 1356 անօթևաններ:

Ծրագրի իրականացման արդյունքում՝

185 անօթևաններ վերադարձել են ընտանիք՝ վերականգնելով նախկին սոցիալական խաթարված կապերը

362 անօթևաններ վերադարձել են ինքնուրույն կյանքի

15 անօթևաններ ընտանիք են կազմել և դուրս են եկել կացարանից

153 անօթևաններ տեղավորվել են շուրջօրյա խնամքի այլ պետական հաստատություններ՝ տուն-ինտերնատներ, մշտական բնակության

258 անօթևաններ ձեռք են բերել կամ վերականգնել են անձնագրեր կամ անհատականացման քարտեր

55 անօթևաններ թոշակավորվել են՝ ստանալով աշխատանքային կամ ծերության կենսաթոշակ

155 անօթևաններ տեղավորվել են աշխատանքի՝ վերջնականապես վերաինտեգրվելով հասարակություն

2011 թ. հունվարի 1-ից առ այժմ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարանում 241 հաշմանդամ անօթևաններ բնակվել են կացարանում

Ծրագրի ֆինանսավորումը մասնակիորեն իրականացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից (աշխատակիցների նվազագույն աշխատավարձ և շահառուների օրական 2 անգամյա սնունդ): Մնացած ծախսերը հոգացել է  «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամը:

2002 թվականից առ 2020 թվականը հիմնադրամը համագործակցելով Դանիայի Կոպենհագեն քաղաքի «Կոֆոեդ» դպրոցի հետ, կնքել է ամենամյա պայմանագրեր, սակայն 2020 թվականից Covid-19 համավարակի պայմաններում՝ պայմանագրի կնքման անհնարինության պատճառով Դանիայի Կոպենհագեն քաղաքի «Կոֆոեդ» դպրոցի կողմից ֆինանսավորումը դադարել է:

Հայտնի պատճառներով նախարարության հետ պայմանագրի չկնքման պատճառով հիմնադրամի թվով 91 շահառուներ 2022 թվականի հունվարի 1-ից առ այսօր ապահովվել են սննդով, ջեռուցված սենյակներով,  և այս ձմռան ցուրտ օրերին չեն հայտնվել փողոցում:

Սակայն հիմնադրամը այժմ չունի որևէ ֆինանսական միջոց՝ շարունակելու նրանց մատուցել նշված ծառայությունները:

Հաշվի առնելով նշված հանգամանքները, հիմնադրամը դիմում է Հայաստանի Հանրապետության բարերարներին՝ ակնկալելով ֆինանսական աջակցություն՝ ներկայումս դեռևս հիմնադրամի շենքային համալիրում գտնվող 91 անօթևան մարդկանց կացարանով և սննդով ապահովելու նպատակով, բացառելով եղանակային այս պայմաններում նրանց հայտնվելը փողոցում:

Հիմնադրամը պարտավորվում է ստացված բոլոր գումարների ու կատարված ծախսերի վերաբերյալ  հաշվետվությունները ներկայացնել թե՛ բարերարներին, թե՛ հանրությանը՝ հրապարակելով դրանք հիմնադրամի կայքում:

Երևանի  «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամ

Հեռ.՝ +37411455865

Հարկային կոդ՝ 00432346

Հաշվեհամարներ /Ameriabank/

AMD 1570002511970100

RUB  1570002511970158

USD  1570002511970301

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս