Պուտինը և Փաշինյանը չեն քննարկել Ղազախստանում ՀԱՊԿ զորախմբի ավելացման հնարավորությունը. Պեսկով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ չեն քննարկել Ղազախստանում ՀԱՊԿ զորախմբի ավելացման հնարավորությունը: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար նշել է, որ երեկ և այսօր ՌԴ նախագահ Պուտինը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ:

Նրա խոսքով ՝ Պուտինը բազմիցս հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի հետ:

«Քննարկվել է Ղազախստանում տիրող իրավիճակը և ՀԱՊԿ -ի մանդատի շրջանակներում համատեղ գործողությունները ՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և կարգուկանոնի, ինչպես նաեւ Ղազախստանի քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով», – ասել է Պեսկովը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31