Եթե դու լինում ես մասնակիցը այդ օպերացիայի, ապա ի՞նչ տրամաբանությամբ է քրեական գործ հարուցվում Ռոբերտ Քոչարյանի դեմ․ Արթուր Սաքունց
«Հայ խաղաղապահները՝ Ղազախստանում. վտանգներ» թեմայով առցանց քննարկման ժամանակ իրավապաշտպան Արթուր Սաքունցը զուգահեռներ անցկացրեց Մարտի 1-ի իրադարձությունների և այսօր Ղազախստանում կատարվողի միջև՝ նկատելով․
«Մարտի 1-ին դա մի դրսևորումներ էր, երբ քաղաքացիների բացառիկ խաղաղ ընդվզումների դեմ հանվեց զորք։ Այնպես չէ, որ Մարտի 1-ին միայն հայկական Զինված ուժերն են եղել․ կան հրապարակումներ, որ նաև ԳՌՈՒ-ի կամ ՖՍԲ-ի խորհրդատուներ են եղել այդ ժամանակ Երևանում, այն, ինչ հիմա Ղազախստանում ենք տեսնում, որ մինչ զորքերի մուտք գործելը ԳՌՈՒ-ի այդ ներկայացուցիչներն այդտեղ են եղել։
Եվ հիմա հռետորիկ հարց՝ եթե Մարտի 1-ի դեպքերով քրեական գործ է հարուցվում Ռոբերտ Քոչարյանի դեմ (իսկ հաստատ իմացեք, որ Ղազախստանում ինչ-որ ժամանակ Տոկաևի դեմ անպայման քրեական գործ է հարուցվելու այս իրադարձությունների հիմքով, որի հետևանքով Ղազախստանի քաղաքացիներ են մահացել, հետո անպայման կլինեն ապօրինի ձերբակալումներ, քրեական հետապնդումներ), ապա այդ դեպքում եթե դու մասնակցում ես մի գործողությանը, որի կնքահայրն ինքը զորք է կիրառում իր ժողովրդի դեմ՝ փոխանակ երկխոսության գնալու, ու դու լինում ես մասնակիցը այդ օպերացիայի, ապա ի՞նչ տրամաբանությամբ է քրեական գործ հարուցվում Ռոբերտ Քոչարյանի դեմ»։
Մանրամասները՝ տեսանյութում