Էդվարդ Էննիֆուլը՝ մոդելների սննդակարգի ու plus-size–ի մասին
«Բրիտանական Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Էդվարդ Էննիֆուլը հերքել է մոդելների սննդակարգի մասին առասպելները»
iHeart’s ռադիոկայանի River Cafe Table 4 հաղորդաշարի ժամանակ Էննիֆուլն ասել է, որ մոդելային բիզնեսում աշխատելն այժմ որևէ սահմանափակում չի պահանջում։
«Կա միֆ, որ մոդելներն ընդհանրապես չեն ուտում, բայց դա ճիշտ չէ»,- ասել է Էննիֆուլը։
«Նայեք իմ Vogue-ին. մենք ողջունում ենք ցանկացած ռասսայի մարդկանց՝ մարմնի ցանկացած պարամետրով»,- ասել է նա՝ միաժամանակ նշելով, որ 10 տարի առաջ դա բացարձակապես այդպես չէր։
Ամեն ինչ փոխվել է վերջին տասնամյակում։ Այժմ պոդիումներում կարելի է տեսնել plus-size չափերով մոդելներին՝ ամենաանսովոր չափերով, տարբեր ռասսաների ու ամենևին ոչ իդեալական դիմագծերով կանանց։
Նա նաև ընդգծել է, որ այժմ պոդիում են բարձրացնում նաև տարիքով կանայք: