Դանիացի լուսանկարիչն ապացուցում է, որ մեր կյանքը արջամկան օր է
Առօրյան մեր կյանքի անբաժան մասն է՝ սիրենք մենք այն, թե ոչ: Հատկապես մեգապոլիսների բնակիչների համար։ Դանիացի լուսանկարիչ Փիտեր Ֆունչը մոտ 10 տարի լուսանկարել է աշխատանքի շտապող նյույորքցիներին:
Լուսանկարների շարքը, որը հրապարակվել է «42nd and Vanderbilt» գրքում, ընդգրկում է 2007-2016թթ. ընկած ժամանակահատվածը։ Բոլոր լուսանկարներն արվել են առավոտյան 8:30-ից 9:30-ը:
«Նյու Յորքի յուրահատկությունն է. մարդիկ օր օրի պարզապես նույն բանն են անում»,- լուսանկարիչը մեկնաբանել է իր ֆոտոշարքը, որը ներկայացնում ենք ստորև:
Պատրաստեց Անի Գաբուզյանը