Լսեք՝ ինչպես է Յուպիտերը երգում. ՆԱՍԱ-ն հրապարակել է Յուպիտերի վրա լսվող ձայները
NASA-ն հրապարակել է շատ անսովոր աուդիո ձայնագրություն, որն արվել է դեռևս 2021 թվականի հունիսին Յուպիտերի ամենամեծ արբանյակի՝ Գանիմեդի՝ մոլորակին շատ մոտ թռիչքի ժամանակ: Գիտնականները դրա համար օգտագործել են Waves գործիքը, որը հատուկ նախագծվել է Յուպիտերի մագնիսոլորտի դաշտերն ու մասնիկները գրանցելու և վերծանելու համար։
Անցյալ շաբաթ Նոր Օռլեանում կայացած աստղագիտական ճեպազրույցի ժամանակ ՆԱՍԱ-ի «Յունոն» առաքելության գլխավոր քննիչ Սքոթ Բոլթոնը ներկայացրեց բաղձալի 50 վայրկյան տևողությամբ ձայնագրությունը: Ի՞նչ ձայներ են լսվում մեր արեգակնային համակարգում:
«Այս սաունդթրեքը բավականին վայրի է: Բայց այն ձեզ կստիպի ունենալ այնպիսի զգացողություն, ասես թռչում եք Գանիմեդի կողքով»,- ասել է Բոլթոնը ելույթում։ «Եթե ուշադիր լինեք, ձայնագրության կեսին կլսեք հանկարծակի փոփոխություն դեպի ավելի բարձր հաճախականություններ. սա ազդանշում է մուտքը մագնիսոլորտի մեկ այլ շրջան»:
Ինչպես գրում է Elle.ru-, թվում է, թե մանկության տարիներին մենք այսպես էինք պատկերացնում այլմոլորակայինների գաղտնի հաղորդագրությունները։
Պատրաստեց Անի Գաբուզյանը