Բաժիններ՝

Որքան են պահպանվում հակաբիոտիկների հետևանքները

Հակաբիոտիկների ընդունման հետեւանքները միկրոբիոմի՝ աղիքային ֆլորայի վրա, կարող են պահպանվել կես տարվա ընացքում: Ինչպես հայտնել է The New York Times-ը, այս եզրակացությանն են հանգել Ստանֆորդի համալսարանի հետազոտողները։

Նրանք վերլուծել են 900 հազար տղամարդկանցից եւ կանանցից վերցված ծագումնաբանական նմուշները, որոնք ընդունել են ցիպրոֆլոքսացին հակաբիոտիկը. բժշկական պրակտիկայում լայնորեն կիրառվող հակամանրէային պատրաստուկ: Արդյունքում պարզվել է, որ միկրոբիոմը՝ 10-ից մինչեւ 100 տրիլիոն մանրէներ եւ այլ միկրոօրգանիզմներ, վերականգնվում էհիմնականում հակաբիոտիկի ընդունումից չորս շաբաթ անց, սակայն որոշ դեպքերում հետեւանքները եղել են երկարատեւ. առանձին տեսակների մանրէներ աղիներում չեն զարգացել կես տարվա ընթացքում:

Ինչպես հիշեցրել է New York Times-ը, 2016 թվականին կատարված հետազոտությունների համաձայն՝ երեխաների մոտ հակաբիոտիկներ ընդունելիս կարող է փոխվել աղիքային ֆլորայի բաղադրությունը, եւ առանձին դեպքերում կարող է թուլանալ իմունային համակարգը, ինչպես նաեւ ուժեղանալ ասթմայի եւ ճարպակալման զարգացման նկատմամբ նախահակվածությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս