Բաժիններ՝

Musk Factor բազմասերիանոց ֆիլմի NFT-ն վաճառվել է 3,8 միլիոն դրամով

Musk Factor հայկական արտադրության ֆիլմի NFT-ները հասցրել են հայտնվել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Բազմասերիանոց ֆիլմի NFT-ները ներկայացվել են ամենահայտնի ու հեղինակավոր OpenSea հարթակում՝ գեներացնելով մեծ հետաքրքրություն։  NFT-ներից մեկը վաճառվել է 3,8 միլիոն դրամով։

«Այն, որ  NFT-ն կամ չփոխարինելի թոքենը (non-fungible token) դարձել է 2021 թվականի թրենդը, գաղտնիք չէ ոչ մեկի համար։ NFT-ները հատկապես հետաքրքիր են արվեստի մարդկանց՝ իլյուստրատորներին, նկարիչներին, քանի որ նրանց հնարավորություն է ընձեռվում իրենց ստեղծած գործերը դարձնել թվային և վաճառել։ Պարզ լեզվով ասած՝ NFT-ն եզակի մտավոր աշխատանք է, թվային ակտիվ, որի հեղինակային իրավունքները հնարավոր է վաճառել։ NFT-ն կարող է լինել արվեստի գործ, երաժշտություն, տեսանյութ, անգամ թվիթերյան գրառում։ Հրաշալի է, որ մեր հանրությունը ևս սկսում է մուտք գործել NFT-ների աշխարհ։ Մենք անսահման ուրախ ենք, որ մեր ստեղծած NFT-ները մեծ հետաքրքրություն են առաջացրել միջազգային հանրության շրջանում»,-նշում է Musk Factor-ի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը։

Must Factor-ի NFT-ները ներկայացնում են ապագայի աշխարհն այնպիսին, ինչպիսին այն տեսնում է ֆիլմի ստեղծարար թիմը։ Բազմասերիանոց ֆիլմի յուրաքանչյուր սեզոնի ընթացքում թողարկվելու է 33 NFT, որոնք նաև երևալու են կինոնկարի կադրերում։

Ռաֆայել Թադևոսյանի խոսքով՝ եթե ֆիլմում ներկայացնում ենք, որ կրիպտոարժույթը և NFT-ները մարդկության անխուսափելի ապագան են, ինչու մենք էլ չսկսենք զբաղվել դրանով հենց այսօրվանից՝ չսպասելով ապագային։ «Եվ եթե մեր վաճառած NFT-ները մեզ հնարավորություն կընձեռեն ներգրավել ևս մեկ համաշխարհային դերասանի, ինչո՞ւ չօգտագործել այդ հնարավորությունը»,-նշում է նա։

Musk Factor հայկական արտադրության 10 մասանոց ֆիլմում ներկայացված ժամանակաշրջանում աշխարհում մեծ տեղ են զբաղեցնում վիրտուալ իրականությունը, արհեստական ինտելեկտով տեխնոլոգիաները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031