Հրդեհ Ուռուտ և Բովաձոր գյուղերի միջնամասում գտնվող սարալանջին
Դեկտեմբերի 30-ին ժամը 09։10-ին հրդահաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 15 հրշեջ-փրկարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։40-ին, մարվել՝ 12։10-ին։ Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ, որից 55 հա-ը՝ ինքնամարվել։
Հիշեցնենք, որ Դեկտեմբերի 29-ին, ժամը 17։05-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուռուտ գյուղի մոտակա սարալանջին այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ուռուտ և Բովաձոր գյուղերի միջնամասում գտնվող սարալանջին։
Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ, որից 35 հա-ը՝ ինքնամարվել։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 5 աշխատակից և գյուղի 10 բնակիչ։
Մթության և տեղանքի դժվարանցանելիության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։