Բաժիններ՝

Մեքենաների հայելիների գողության դեպքեր են բացահայտվել

եկտեմբերի լույս 23-ի գիշերը ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները գիշերային շրջիկ ծառայության ժամանակ Հրաչյա Քոչարի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին երեք տղամարդու, որոնք Արարատի մարզի բնակիչներ են։

Բաժնում պարզվեց, որ Նոյակետ գյուղի 33-ամյա բնակիչը գողացել է Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բակում կայանված «Լեքսուս» մակնիշի մեքենայի կողային հայելիները: Նոր Խարբերդի 50-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված։ Իսկ Խաչփար գյուղի 59-ամյա բնակչի մոտ ծալովի դանակ կար:

«Լեքսուսի» հայելիները հայտնաբերվել են: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 33-ամյա տղամարդը էլի է հայելիներ գողացել։ Ձեռնարկվում են միջոցառումներ` տուժողներին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031