Բաժիններ՝

Ճապոնիան «առողջ երկարակեցության» համաշխարհային ռեկորդ է սահմանել

Ճապոնիան սահմանել է այսպես կոչված «առողջ երկարակեցության»՝ այն տարիքի համաշխարհային ռեկորդ, մինչ որին հասնելը տարեց մարդը կարող է ապրել առանց կողմնակի օգնության եւ խնամքի կարիք չունենալ: Այդ մասին հաղորդել է աշխատանքի, առողջապահության եւ բարեկեցության նախարարությունը:

«Ճապոնիայում առողջ երկարակեցության տարիքը ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար աշխարհում դարձել է առավելագույնը»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: Կանանց համար դա 75,5 տարեկանն է, իսկ տղամարդկանց համար՝ 72,6-ը: 2016 թվականի տվյալների համեմատությամբ աճը կանանց մոտ կազմել է 0,59 տարի եւ 0,54՝ տղամարդկանց մոտ:

2001 թվականի համեմատությամբ առողջ երկարակեցության տարիքը կանանց մոտ աճել է 2,73, տղամարդկանց մոտ՝ 3,28 տարով: Դրա հետ մեկտեղ, նշում է նախարարությունը, «յոթնյակի» երկրների թվում Ճապոնիայում է նաեւ կյանքի ամենաբարձր միջին տեւողությունը՝ 81,41 տարի տղամարդկանց մոտ եւ 87,45՝ կանանց մոտ:

«Բացի բժշկական տեխնոլոգիաների զարգացումից, հասարակական հիգիենայի բարելավման, սննդի որակի, ապրելու միջավայրի հաշվին կենսամակարդակի աճի շնորհիվ զարգացած երկրներում դիտվում է մահացության նվազում եւ կյանքի տեւողության աճ, բայց նույնիսկ այդ ֆոնին Ճապոնիայում կյանքի տեւողությունը եւ առողջ երկարակեցության տարիքը գտնվում է բարձր մակարդակի վրա»,- ասվում է նախարարության զեկույցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս