
Իսրայելի բանակը հրաժարվել է մեկնաբանել Լաթաքիայի նավահանգստի շրջանում հարվածների մասին հաղորդումները

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը դեկտեմբերի 28-ին հրաժարվել է մեկնաբանել զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներն իսրայելական հրթիռային հարվածների մասին Սիրիայի Լաթաքիայի ծովային նավահանգստի շրջանում:
«Մենք չենք մեկնաբանում օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցների հաղորդումները»,- հեռախոսով ասել է իսրայելացի զինվորականների ներկայացուցիչն ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցման։
Դեկտեմբերի 28-ին ավելի վաղ Սիրիայի պետական հեռուստատեսությունը տեղեկացրել է, որ երկրի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները դիմագրավել են իսրայելական ավիահարվածները Սիրիայի Լաթաքիայի նահանգի նավահանգստի շրջակայաքում:
Հեռուստաալիքի կադրերում երեւում է ընդարձակ բռնկում բեռնարկղների հրապարակում: Հեռուստաալիքի տվյալներով՝ Իսրայելը հրթիռային հարվածները հասցրել է Միջերկրական ծովի օդային տարածությունից:
Լաթաքիայի նավահանգիստը գտնվում է Հմեյմիմում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմակայանից 15 կիլոմետր հեռավորության վրա եւ Սիրիայի ծովային դարպասն է:
Այդ նավահանգստով են երկրում ստացվում առաջին անհրաժեշտության ապրանքները եւ պարենը: