Ե՞րբ են պատասխանատվության ենթարկվելու Երևանի դեմքը խզբզողները. Անի Խաչատրյան
«Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանն այսօր ավագանու նիստի ժամանակ անդրադարձավ Տիգրան Մեծ փողոցի քանդվող ջրավազանին:
«Սրան մեկ օր հետո հետևեց գարեջրատան սեփականատիրոջ զանգը. Ներկայացավ՝ որպես բնակիչ, բայց այնքան խելք չուներ, որ սեփական համարից էր զանգահարել, ու շատ հեշտ բացահայտվեց, որ գարեջրատան տերն է»,- ասաց Անի Խաչատրյանը՝ հետաքրքրվելով, թե ինչու քանդելիս ավագանու որոշում չի պահանջվել, չի եղել անգամ ճարտարապետի համաձայնություն, քանդման որոշումը հետո է ավելացվել:
«Ճարտարապետական այդ գեղեցիկ լուծումն ավերելու համար ոչ ոք պատասխան չի տվել՝ ինչո՞ւ: Ե՞րբ են պատասխանատվության ենթարկվելու Երևանի դեմքը խզբզողները»,- հարցրեց ավագանու անդամը:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պատասխանեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու է գարեջրատան տնօրենը զանգել նրան: Ապա նշեց, որ հարցի հետ կապված քննարկում կլինի: