Բաժիններ՝

ՌԴ-ԱՄՆ բանակցությունները սպառազինությունների և ուկրաինական խնդրի շուրջ կանցկացվեն հունվարի 10-ին

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների բանակցությունները սպառազինությունների նկատմամբ հսկողության եւ ուկրաինական խնդրի շուրջ կանցկացվեն հունվարի 10-ին: Այդ մասին անունը չհայտնելու պայմանով լրագրողներին հաղորդել է ԱՄՆ-ի Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ներկայացուցիչը:

«Երբ մենք նստենք բանակցությունների սեղանի շուրջը, Ռուսաստանը կարող է հայտնել իր անհանգստությունները, կքննարկենք նաեւ մեր անհանգստությունները ՌԴ-ի գործունեության կապակցությամբ»,-ասել է նա: «Կլինեն բնագավառներ, որտեղ մենք կկարողանանք առաջընթացի հասնել, եւ բնագավառներ, որտեղ մեր կարծիքները կտարբերվեն: Դրանում է դիվանագիտության էությունը»,- հավելել է նա:

Պաշտոնյայի խոսքով՝ առանց Ուկրաինայի մասնակցության նրա վերաբերյալ որոշում չի ընդունվի: ԱԱԽ-ի ներկայացուցիչը նաեւ հայտնել է, որ հունվարի 12-ին հանդիպում է պլանավորվել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում, իսկ հունվարի 13-ին՝ ավելի ընդգրկուն տարածաշրջանային հանդիպում, որին պետք է մասնակցեն Մոսկվան, Վաշինգտոնը եւ մի քանի եվրոպական երկրներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031