Թալիբները Քաբուլում կրակ են բացել բողոքող կանանց վրա
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման զինյալները դեկտեմբերի 28-ին կրակ են բացել Քաբուլում ցույց կազմակերպած կանանց վրա: Այդ մասին հաղորդել է Աֆղանստանի Asvaka գործակալությունը:
Գրծակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Իտալիայի Emergency հումանիտար կազմակերպության հիվանդանոցի շջանում: Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկատվություն չի ստացվել: Ավելի վաղ TOLOnews հեռուստաալիքը տեղեկացրել է, որ մի խումբ կանայք Աֆղանստանի մայրաքաղաքում բողոքի ակցիա են անցկացրել՝ իրենց իրավունքները պաշտպանելու եւ կենսապայմանները բարելավելու պահանջով:
«Մենք սոված մարդկանց ձանն ենք,- մեջբեում է ալիքը դժգոհ կանանց կարգախոսը:- Կանայք արթնացել են, մենք ատում ենք խտրականությունը»: Ինչպես հետեւում է տարածված տեսագրությունից, ցույցին մասնակցում է մի քանի տասնյակ մարդ:
«Թալիբան» շարժումն Աֆղանստանի նկատմամբ վերահսկողության հաստատման ընդգրկուն գործողություն է սկսել գարնանը՝ իր զինված ուժերն այնտեղից դուրս բերելու որոշման մասին ԱՄՆ-ի հայտարարումից հետո: Օգոստոսի 15-ին թալիբներն առանց մարտի մտան Քաբուլ, իսկ սեպտեմբերի 7-ին հրապարակեցին իրենց ժամանակավոր կառավարության կազմը, որի օրինականությունն առայժմ ոչ մի երկիր չի ճանաչել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: