«Սերժ Սարգսյանը հունվարին հանդես կգա ասուլիսով և կներկայացնի փաստեր, գնա դեղերդ խմի». Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ԳՄ անդամ Արմեն Աշոտյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերի 24-ի  առցանց ասուլիսին, որտեղ նա անդրադարձել էր բանակցային գործընթացին և հերթական անգամ հայտարարել, թե Սերժ Սարգսյանն իրեն բանակցային վատ ժառանգություն է թողել։

«Սերժ Սարգսյանը դրա «կումիրն» է, զգում եմ, նա այդ մարդուց այնքան է ցիտումներ անում, անգամ ես ու Շարմազանովը միասին Սերժ Սարգսյանի խոսքերից այդքան չենք ցիտում։

Դա խաբում է, որ ասում է, թե ՀՀԿ համագումարին  Սերժ Սարգսյանը չասաց, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Այ իշակ, բաց արա Սերժի ելույթը, նախագահը 24 անգամ խոսել է Արցախի մասին։ Այդ կտորը, որտեղ ինքը խոսում է  Արցախի հայկական լինելու մասին, չնայած գիտեմ, թե ինչո՞ւ է հետույքդ մռմռացել, որ Արցախը պետք է լինի հայկական։ Այ կիսագրագետ կամ անգրագետ, կա համագումարի բանաձև, հանի այն ու կարդա, թե ինչ է գրված։ Այնտեղ մենք շարունակաբար պնդում ենք, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այսքան ստախո՞ս, անբարոյակա՞ն, խուրդա՞, այսքան թո՞ւրք, սա զարմանալի համակցություն է…  ՀՀԿ-ն իր համագումարի ժամանակ ընդունել է հատուկ բանաձև, որտեղ ևս մեկ անգամ գրել է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Սերժ Սարգսյանը համագումարին խոսել է այն մասին, որ Նիկոլի նման սրիկային թողել է բանակցային մի ժառանգություն, որը երաշխավորում էր, որ Արցախը մնալու էր հայկական»,- նշեց Արմեն Աշոտյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Նիկոլից պահանջում է, որպեսզի նա հրապարակի առնվազն երկու փաստաթուղթ, նախ, Սերժ Սարգսյանի 2016 թվականի նամակը՝ ուղղված  համանախագահ երկրներին։

«Պահանջում եմ, որպեսզի նա հրապարակի նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունվելիք բանաձևի նախագիծը։  Իր այդ ասուլիսում ասում էր, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև պետք է լիներ. հիմա գաղտնիք բացեմ՝ այդ բանաձևի նախագիծը պատրաստ է եղել Սերժ Սարգսյանի օրոք ՝գրած եղել է ու փաթեթում կա։ Նշածս երկու թուղթը թո՛ղ հրապարակի։ Գիտեք՝ ինչո՞ւ չի հրապարակի, որովհետև եթե հրապարակի, Սերժ Սարգսյանի վարկանիշը ավելի է  բարձրանալու։ Այս համատեքստում ասեմ, որ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 2-րդ կեսին հանդես կգա ասուլիսով, որի ընթացքում կհրապարակի հետաքրքիր փաստեր, ապացույցներ ՀՀԿ-ի թողած բանակցային ժառանգության մասին։ Գնա դեղերդ խմի՛»,- խոսքն ուղղելով Նիկոլ Փաշինյանին՝ եզրափակեց  Արմեն Աշոտյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս