![](/banners/BeFunky-design.jpg)
Բաքուն սատարում է հայ-թուրքական կարգավորման գործընթացին. Բայրամով
![](https://168.am/wp-content/uploads/2021/12/269767832_1612937889058518_6891609634664346177_n.jpg)
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն սատարում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:
«Ադրբեջանը լիարժեք սատարում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, քանի որ դա նպաստում է տարածաշրջանային գործակցության զարգացմանը: Երկկողմ հարաբերութունների համար հիմք կարող է լինել միայն միջազգային իրավունքը, որին միշտ հավատարիմ են եղել թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, բայց ո՛չ Հայաստանը»,- ասել է նա՝ բարձր գնահատելով Անկարայից հնչող ազդակներն այդ ուղղությամբ, այդ թվում՝ հայտարարությունը, որ այդ գործընթացը տեղի կունենա Ադրբեջանի հետ համակարգմամբ: