Բաքուն ևս 2 հայց կներկայացնի Հայաստանի դեմ. Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ պատրաստվում են միջազգային դատարանում ևս 2 հայց ներկայացնել Հայաստանի դեմ:

«2021թ. առաջին անգամ տեղի ունեցան միջպետական դատական գործընթացները և բողոքները Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս տարվա ընթացքում Ադրբեջանը Հայաստանի դեմ բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, միաժամանակ՝ ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ համաձայն 1965թ. Կոնվենցիայի ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման հիմքով: Կցանկանայի նշել, որ երկու ուղղություններով էլ բողոքները փոխադարձ են՝ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի և Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի»,- ասել է Բայրամովը:

Նա նաև նշել է, որ Ադրբեջանը կշարունակի նոր դատական հայցեր ներկայացնել Հայաստանի դեմ: «Հնարավորինս կարճ ժամկետներում միջազգային դատարան կդիմենք Հայաստանի կողմից երկու կոնվենցիաների խախտման փաստով՝ շրջակա միջավայրին և էկոլոգիային հասցրած վնասի և Ադրբեջանի էներգետիկ և բնական ռեսուրսների անօրինական յուրացման գործերով: Այդ ուղղությունը 2022թ. առաջնահերթություններից մեկն է»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031