
Այս խոսքերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրել է. ««Ազատ ու անկախ Արցախն այսօր կայացած քաղաքական և պատմական իրողություն է»: Այս խոսքերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, ով ՀՀ վարչապետի պաշտոնում 2019թ-ին այս կերպ էր շնորհավորում Արցխի Անկախության օրը:
Դեկտեմբերի 24-ին այս նույն անձնավորությունը մեզ համոզում էր, որ Արցախը երբեք Հայկական չի եղել և անկախության տեսական և գործնական հնարավորություն չի ունեցել:
Սա իմ երբևէ ճանաչած ամենաանբարոյական, ստախոս, կեղծավոր ու անսկզբունք արարածն է, որի ոչ մի կերպ հնարավոր չէ ՄԱՐԴ կոչել»: