Բերում եմ «ֆիրմա» փաստեր, որ Նիկոլն անբարոյական է. Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ԳՄ անդամ Արմեն Աշոտյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի  դեկտեմբերի 24-ին կազմակերպած առցանց ասուլիսին, նշեց, որ Նիկոլը որևէ սենսացիա չի ասել։

«Նիկոլի ասած սենսացիան այն է, որ ինքն առաջին «յան»-ով վերջացող ազգանունով միակ ղեկավարն է, որը ցիտել է ադրբեջանական տեսակետ ու հիմնավորել է դա։ 2016 թվականից հետո ստեղծված լուծումների մասին ամենամանրամասն ասել է Սերժ Սարգսյանը։ Չե՞ք հավատում Սերժ Սարգսյանին, լավ, կարող եք չհավատալ։ Ռուսաստանի արտգործնախարարությունը երեք անգամ ասել է, որ երեք մակարդակով՝ փաստաթղթով Արցախյան խնդիրը պետք է ստանար վերջնական լուծում՝ հայանպաստ լուծում»,- նշեց Արմեն Աշոտյանը։

Նա նաև հիշեցրեց, որ 2017 թվականի նոյեմբերին Հայաստանը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ԵՄ-ի հետ ստորագրել է համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր, որտեղ գրված է, որ Արցախի հարցով ԵՄ-ն հավատարիմ է հիմնարար սկզբունքներին և Մինսկի խմբի համանախագահների կողմից 2008 թվականից առ այսօր ներկայացված առաջարկություններին։

«Բերում եմ «ֆիրմա» փաստեր, որ ես ճիշտ եմ, իսկ Նիկոլն անբարոյական է: Գնացեք տեսեք, թե Ալիևն  ինչ է ասել. բոլորն են հիշում, ասում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Քանի որ Նիկոլը 44-օրյա պատերազմը դավադրաբար «պրավալ» է տվել, իր այդ ասուլիսում նա փորձում էր զուգահեռներ տանել ապրիլյան պատերազմի հետ։ Ի՞նչ աստիճանի անբարոյական մարդ լինի, որ 4-օրյա պատերազմը համեմատի 44-օրյա պատերազմի հետ, 70 զոհին համեմատի 5 հազար զոհի հետ, 400 հեկտարի կորուստը համեմատի 10 հազար քմ կիլոմետրի հետ»,- նշեց Արմեն Աշոտյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ 2016 թվականի դիվանագիտական հաղթանակը «թուրքերի վրա էժանով ծախած մարդը» առհասարակ ապրիլյան պատերազմից խոսելու իրավունք չունի։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս