Ձյան առատ տեղումները Կալիֆոռնիայում կաթվածահար են արել տրանսպորտային հաղորդակցությունը
Ձնախառն սաստիկ փոթորիկը Սուրբ Ծննյան հանգստյան օրերին կաթվածահար է արել գլխավոր ավտոմայրուղիները Հյուսիսային Կալիֆոռնիայի եւ Նեւադայի լեռներում: Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ ճանապարհորդությունը Սիեռա-Նեւադայում կարող է դժվարանալ մի քանի օր: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը:
Ռինոյի (Նեւադայի նահանգ) իշխանությունները հայտարարել են, որ երեք մարդ է տուժել ավտոմայրուղու վրա 20 մեքենաների բախվելու հետեւանքով. վարորդները գանգատվել են դեկտեմբերի 26-ին արձանագրված վատ տեսանելիությունից: Կալիֆոռնիայի տրանսպորտի դեպարտամենտը նաեւ փակել է բազմաթիվ այլ ճանապարհներ՝ նախազգուշացնելով ավտոմոբիլների վարորդներին:
«Սպասեք լուրջ խափանումների բոլոր ճանապարհներով ուղեւորությունների ժամանակ»,-դեկտեմբերի 26-ին Twitter-ում հաղորդել էՌիոյի օդերեւութաբանական ազգային ծառայության վարչությունը: Օդերեւութաբանական ծառայությունը Տախո լճի համար փոթորկի նախազգուշացում է արել մինչեւ դեկտեմբերի 28-ը գիշերվա ժամը 1-ը՝ առատ ձնատեղումների եւ քամու պոռթկումների պատճառով, որոնք կարող են հասնել ժամում 45 մղոնի (ժամում 72 կիլոմետրի), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: