Բաժիններ՝

Վիեննայում մեկնարկում է իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը

Վիեննայում դեկտեմբերի 27-ին մեկնարկում է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պարտավորությունների կատարմանը Իրանի ու ԱՄՆ-ի վերադառնալու շուրջ բանակցությունների ութերորդ փուլը։

Սպասվում է, որ այդ բանակցություններում ԳՀՀԾ-ի համատեղ հանձնաժողովը կհանդիպի՝ նպատակ ունենալով քննարկել եւ որոշել խնդիրների լուծման հետագա ուղին: ԳՀՀԾ-ի շուրջ կոնսուլտացիաների յոթերորդ փուլը մեկնարկել է նոյեմբերի 29-ին՝ մի քանի ամսվա դադարից հետո: Այդ փուլի շրջանակներում բանակցությունները դեկտեմբերի 3-ին դադարեցվել են, վերսկսվել են դեկտեմբերի 9-ին եւ ավարտվել դեկտեմբերի 17-ին: Բանակցությունների յոթերորդ փուլի ավարտվելուց հետո ԵՄ-ից գլխավոր բանակցորդ Էնրիկե Մորան նշել է, որ բանակցությունների մասնակիցներին «հաջողվել է հաջողության հասնել փոխըմբռնման վերականգնման գործում» եւ փաստաթուղթ նախապատրաստել, «որը ընդհանուր հիմքն է բանակցությունների համար»:

Մորայի խոսքով՝ խնդիրների հիմքն այն է, որ ԳՀՀԾ-ի կատարման հնարավոր գործարքի 20 տոկոսը մինչեւ այժմ մնում է չհամաձայնեցված: Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդել են իրանական ԶԼՄ-ները, վկայակոչելով տեղեկատվական աղբյուրների, միջուկային գործարքի մասնակիցների եվրոպական «եռյակը» (Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան), երբ խոսքն սկսում է գնալ Վիեննայի բանակցությունների մասին, «վատ ոստիկան են խաղում»: Հենց եվրոպական պետությունների ոչ կառուցողական դիրքերն են դարձել բանակցությունների դանդաղ տեմպերի պատճառ: Իրանական ԻՌՆԱ լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը Իրանին կոչ է արել «հաշտվել» ներկայիս իրադրության հետ եւ վերադառնալ ԳՀՀԾ-ին, ընդ որում՝ հրաժարվելով մատնանշել Միացյալ Նահանգների դերը որպես խնդրի աղբյուր միջազգային գործարքի իրականացման գործում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս