«Քի Վեսթի պայմանագրով ենթադրվում էր, որ Ղարաբաղը միանում է ՀՀ-ին մի միջանցքով, որն ունենալու է նույն կարգավիճակը, ինչպիսին է Ղարաբաղը». Քոչարյան
Ինչո՞վ էր տարբերվում Ռոբերտ Քոչարյանի օրոք ղարաբաղյան հարցի կարգավորման համար առաջարկվող Մեղրիի տարբերակն այսօր իրագործվող տարբերակից, որն ադրբեջանցիներն անվանում են՝ միջանցք Զանգեզուրով: Այսօրվա ասուլիսում պատասխանելով այս հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը նախ շեշտեց, որ այն ժամանակվա պատմության մեջ Թուրքիան չկար:
«Երկրորդ, այն ժամանակ խոսքը գնում էր Ղարաբաղը ՀՀ-ին միացնելու մասին: Այդ Քի Վեսթի պայմանագրով ենթադրվում էր, որ Ղարաբաղը միանում է ՀՀ-ին մի միջանցքով, որը ևս ունենալու է նույն կարգավիճակը, ինչպիսին է Ղարաբաղը: Միջանցքի լայնությունն այդ փաստաթղթերում գրված չէ, բայց անվտանգության տեսանկյունից այն ժամանակ ես այսպես էի ձևակերպել՝ «Գրադի» հեռահարության երկու կողմի վրա, այսինքն՝ 21 և 21, 42 կմ միջանցքով: Հիմա համեմատեք այսօրվա վիճակի հետ, այսօրվա Ղարաբաղի անորոշության հետ՝ և անվտանգային առումով, և կարգավիճակի: Տարբերությունը դրա մեջ է»,- մանրամասնեց Քոչարյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: