
Հայաստանում կատարվել է 1 626.738 պատվաստում

Հայաստանում դեկտեմբերի 26-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 626 738 պատվաստում: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ առաջին դեղաչափ ստացել է 934 028, իսկ երկրորդ դեղաչափը 692 082 քաղաքացի:
Հայաստանում հասանելի է «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ», «Մոդերնա» պատվաստանյութերը: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, շարժական կետերում: Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են: