Բաժիններ՝

Թուրքիան և Կատարը պայմանավորվել են համատեղ շահագործել Քաբուլի օդանավակայանը. թուրքական աղբյուրներ

Թուրքիայի և Կատարի ընկերությունները պայմանավորվել են համատեղ կառավարել Քաբուլի միջազգային օդանավակայանը։ Այս մասին թուրքական «Anadolu» լրատվական գործակալությանը հայտնել են Թուրքիայի դիվանագիտական աղբյուրները։

Ըստ այդմ՝ Անկարան և Դոհան վերջերս քննարկել են Աֆղանստանի մայրաքաղաքում օդանավակայանի շահագործումը։

Այս բանակցությունների արդյունքում որոշվել է երկու երկրների ընկերությունների ցանկը, որոնց հանձնարարվել է վերլուծել խնդիրը և ստորագրել փոխըմբռնման հուշագիր։

Այս փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 7-ին՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի Դոհա կատարած այցի ժամանակ։

Թուրքիայի և Կատարի իշխանությունները դեռևս պաշտոնական հայտարարություններ չեն արել այս հարցի վերաբերյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031