Բաժիններ՝

Թուրքիայում հերթական սոցհարցումն է անցկացվել. իշխող կոալիցիան զիջում է ընդդիմադիր ուժերին

Թուրքիայում գործող ORC ընկերությունը սոցհարցում է անցկացրել, որի արդյունքների համաձայն՝ Թուրքիայում իշխող «Ժողովրդական դաշինք»-ի վարկանիշը, որում ընդգրկված են  «Արդարություն և Զարգացում» (AKP)  և «Ազգայնական շարժում» (MHP)  կուսակցությունները, շարունակում է զիջել ընդդիմադիր ուժերի ձայներին: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com-ը:

Հարցման արդյունքների համաձայն՝ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քվեները կազմել են 30,3 տոկոս,  գլխավոր ընդդիմադիր համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության քվեները՝ 25 տոկոս, իշխող կոալիցիայի մեջ գտնվող «Ազգայնական շարժում» կուսակցությանը՝ 8,8 տոկոս, ԺՀԿ-ի հետ ընդդիմադիր «Ազգային դաշինք»  դաշինքում ներառված «Լավ» կուսակցության քվեները՝ 15,9 տոկոս:

Ներկայումս Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը հարցման համաձայն՝ չի կարողանում հաղթահարել անցողիկ շեմը:

Այսպիսով, իշխող «Ժողովրդական դաշինք»-ի մեջ ներառված ԱԶԿ-ի և ԱՇԿ-ի ձայները գումարային կազմել են 39,1, իսկ ընդդիմադիր «Ազգային դաշինք»  դաշինքում ներառված ՀԺԿ և «Լավ»  կուսակցությունների գումարային ձայները՝ 41,4 տոկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս