Բաժիններ՝

Մադրիդի «Ռեալը» աշխատում է Զախարյանի տրանսֆերի վրա

Մադրիդի «Ռեալը» աշխատում է «Դինամոյի» 18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանի գնման ուղղությամբ։

Իսպանական կողմից գործարքը գլխավորում են Մադրիդի նախկին մարզական տնօրեն Պրեդրագ Միյատովիչը, սերբ գործակալ Սրջան Յերեմիչը և Լուկա Մոդրիչի ներկայացուցիչ Վլադո Լեմիչը։

Նոյեմբերի սկզբին Լեմիչն ու Յերեմիչը մեկնեցին Մոսկվա և զրուցեցին թիմի սպորտային տնօրեն Ժելյկո Բուվաչի հետ։

«Մադրիդյան ակումբը ցանկանում է Զախարյանի տրանսֆերը կազմակերպել 2022 թվականի ամռանը։

Ամենահավանական տարբերակն այն է, որ կիսապաշտպանը գնվի «Դինամոյում» ևս մեկ մրցաշրջանով:

Տրանսֆերային գումարը կարող է կազմել մոտ 20 մլն եվրո։ Բոնուսների դեպքում գումարը կարող է հասնել 25 միլիոն եվրոյի»,- նշում է Չեմպիոնշիփի աղբյուրը։

ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը 17 խաղում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Ամիսներ առաջ ինսայդեր Նոբել Առուստամյանը հայտարարել է «Բարսելոնայի» հետաքրքրության մասին «Դինամոյի» 18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանի նկատմամբ:

«Արսեն Զախարյանի ելույթները «Դինամոյում», պատանեկան Եվրո-ում և նրա դեբյուտը Ռուսաստանի մեծահասակների հավաքականում աննկատ չմնացին Եվրոպայում: Իմ տեղեկություններով՝ հայտնվեց մի գրանդ, որը լրջորեն հետաքրքրված էր Արսենով:

Դա «Բարսելոնան» է: Զախարյանի խաղը գնահատելու համար կատալոնական ակումբի սկաուտները մի քանի անգամ մեկնել են Մոսկվա՝ «Դինամոյի» հանդիպումներին: «Բարսան» գոհ էր իր տեսածից և պատրաստ է բանակցել՝ ինչպես «Դինամոյի», այնպես էլ՝ անձամբ ֆուտբոլիստի հետ: Բանակցությունները պետք է տեղի ունենան առաջիկա շաբաթների ընթացքում:

Հավանաբար, այս աշնանը «Բարսան» կցանկանա համաձայնության գալ Զախարյանի տրանսֆերի հարցում և ամրագրել ապագա գործարքը: Այն կարող է տեղի ունենալ 2022 թվականի ամռանը՝ կախված այն բանից, թե ինչպես կզարգանան բանակցությունները: Ինքը՝ Զախարյանը, նախատեսում է առնվազն այս մրցաշրջանում ամբողջությամբ խաղալ «Դինամոյում»:

Ավելի վաղ Զախարյանով հետաքրքրվում էին «Բրյուգեն», «Լայպցիգը» և «Սասուոլոն»»,- գրել է Նոբել Առուստամյանը Telegram-ի ալիքում:

Արսեն Զախարյանի հայրը՝ Նորայր Զախարյանը, մեկնաբանել է այն տեղեկությունը, որ իր որդին կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:

«Ես դեռ նման լուրեր չեմ լսել: Գիտեք, ես դեռ ոչինչ չեմ ուզում ասել: Աղմուկի կարիք չկա: Հիմա դրա ժամանակը չէ: Ժամանակը կգա, Աստված տա, կտեսնենք»,- ասել է Զախարյան ավագը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս