Բաժիններ՝

Գողացված բանկային քարտով 304 հազար դրամ էր կանխիկացրել

Դեկտեմբերի 6-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ աշխատավայրի՝ Գարեգին Նժդեհի փողոցի սննդի կետերից մեկի հանդերձարանից գողացել են իր բանկային քարտը, իսկ նոյեմբերի 28-ին այդ քարտից կանխիկացվել է 304 000 դրամ։

Հարուցվեց քրեական գործ։ Քանի որ քարտից գումարը կանխիկացվել էր Ապարանի մի բանկոմատից, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները համագործակցեցին ոստիկանության Ապարանի բաժնի աշխատակիցների հետ։

Պարզվեց, որ բանկային քարտը գողացել էր նույն սննդի կետի աշխատակիցը։ 24-ամյա երիտասարդը գողացած քարտը փոխանցել էր ընկերոջը՝ Նիգավան գյուղի բնակչին։ Նա էլ Ապարանի մի բանկոմատից կանխիկացրել էր գումարը, ապա կեսը փոխանցել էր քարտը գողացած ընկերոջը։

Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ 24-ամյա երիտասարդները ներկայացել են ոստիկանություն և խոստովանել կատարածը։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս