Եթե ջրի գինը հիմա չբարձրանա, 2024 թ. էնքան կբարձրանա, որ շատ մեծ տարբերություն կտա. Փաշինյան

2018թ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «Վեոլիա ջուր» ընկերության հետ ձեռք են բերել պայմանավորվածություն, որ մինչև 2024թ․ ջրի գինը չի բարձրանա, սակայն հաջորդ տարվանից ջրի գինը բաձրանալու է 20 դրամով։

Այսօր առցանց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը չկատարված խոստումների վերաբերյալ հարցերին պատասխանելիս անդրադարձավ նաև այս հարցին։

Ի՞նչ պայմանավորվածության մասին էր խոսքը, և ի՞նչ փոխվեց՝ հարցին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց․

«Նախ ուզում եմ արձանագրել, որ սոցիալապես անապահով և խոցելի խավի համար ջրի գինը չի փոխվի։ Երկրորդ, մենք իրավիճակը շատ լուրջ վերլուծել ենք և որոշակի բացեր ենք արձանագրել գործող պայմանագրային համակարգում և արձանագրել ենք, որ եթե ՀՀ-ն հիմա այդ քայլին չգնա՝․․․ այո, կարող ենք մինչև 2024թ․ պահել, որ ջրի գինը չբարձրանա, բայց 2024թ․ էնքան բարձրանա, որ համաչափության խնդիր ունենա։ Ջրի գնի մեջ կան փոփոխական կոմպոնենտներ․ օրինակ՝ հոսանքի գին, դրամի փոխարժեք և այլն։ Եվ կան հաստատումներ, որոնք չեն փոխվել։ Կոմբինացիայի արդյունքում հասել ենք մի իրավիճակի, որ հաստատուն պարամետրերը առաջիկա 10 տարիների ընթացքում փոփոխությունների չենթարկվեն, և եթե այդ փոփոխականներն էլ մնան իրենց նույն տրամաբանության մեջ, լուծել ենք հարց, որ 10 տարի ջրի գինը որոշակի կայուն մնա, մյուս կողմից՝ հնարավոր լինի ներդրումներ անել, համակարգի զարգացումն ապահովել։ Կար նախկինում ձևավորված որոշ պարամետրեր, կուտակված պարտքերի պրոբլեմ, և վերլուծեցին, հասկացանք, որ եթե հիմա այս լուծմանը չգնանք՝ 2024թ․ այնքա՜ն կբարձրանա»։

Հարցին, թե ի՞նչ երաշխիք, որ 10 տարի հետո էլ չի բարձրանա սակագինը՝ ըստ էության մնաց անպատասխան։

Տեսանյութեր

Լրահոս