Հիմա քննարկվում է՝ որ թվականների քարտեզներով են տեղի ունենալու դելիմիտացիան և դեմարկացիան՝ 1975, 1965, թե՞ 1929 թվականի. Փաշինյան

Արդյոք նախատեսվո՞ւմ է Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային ճանապարհ, ինչպես վերջին օրերին գրում էր մամուլը, եթե այո, ապա ի՞նչ նշանակության ճանապարհ է այն լինելու: Սրան ի պատասխան՝ առցանց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է սահմանների դելիմիտացիա-դեմարկացիա լինի, և հիմա քննարկում է գնում, թե որ թվականի քարտեզներով է այն տեղի ունենալու՝ կա 1975 թվականի քարտեզ, կա 1965-ի քարտեզ, կա 1929 թվականի քարտեզ:

«Մենք հիմա այդ բոլոր քարտեզները մանրամասն ուսումնասիրում ենք և տեսնում ենք, որ կան քարտեզներ, որտեղ մեր ունեցած ճանապարհները որոշակիորեն դուրս են գալիս ՀՀ տարածքից՝ էն 1975 թվականի: Եվ մենք հիմա նայում ենք սցենարներ, քննարկում ենք՝ եթե էսպես ընթանան պրոցեսները, մենք ինչ խնդիր կունենանք, կունենա՞նք, թե՞ չենք ունենա: Եվ եթե հանկարծ ունենանք, ինչպես կարող ենք հաղթահարել այդ խնդիրը: Իմիջիայլոց, 1975 թվի քարտեզով Բերքաբեր գյուղի վարելահողերի 90 տոկոսը այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ է, Վազաշեն գյուղի մի շատ մեծ մասը Ադրբեջանի վերահսկողության տակ է՝ 1990-ականներից, Պառավաքար գյուղի վարելահողերի մեծամասնությունը Ադրբեջանի վերահսկողության տակ է, Այգեհովիտ գյուղի վարելահողերից ոչ շատ մեծ, բայց էական կտոր,- ասաց Փաշինյանը և հավելեց,- Հիմա ես կարող եմ ասել՝ ոչ մի դեպքում, ոչ մի թիզ և այլն, բայց ես չեմ ուզում մենք ականջներս, աչքերներս փակենք ու ասենք՝ ոչինչ չենք նկատում: Մենք հիմա ուսումնասիրում ենք, և ինչքան իրավական հիմք գոյություն ունի պատմության ընթացքում, ամբողջը դուրս ենք բերում: Դա մեզ բանակցությունների համար էլ է պետք»:

Փաշինյանը այս համատեքստում շեշտեց՝ անկլավների գոյության իրավական հիմք չեն գտնում:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս