
Նիկոլ Փաշինյանի՝ Էրդողանի հետ հանդիպելը կախված է Ռուբեն Ռուբինյանից

Նիկոլ Փաշինյանի այսօրվա տարեվերջյան առցանց ասուլիսին հարց էր ուղարկել նաև «Հեղափոխության պահապաններ» հ/կ-ն՝ հետաքրքրվելով, թե հնարավո՞ր է՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։
«Այդպիսի գաղափար ու պայմանավորվածություն չկա, բայց եթե բանակցային գործընթացը պարոն Ռուբինյանի թուրք գործընկերոջ հետ հաջող ընթանա և պրոցեսը հասունանա մինչև այդ կետը, բնականաբար, պետք է դրան հաջորդի բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումներ։ Այսինքն՝ եթե պրոցեսը հաջող ընթանա, իհարկե դա տեղի կունենա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ «Հեղափոխության պահապաններն» ակտիվորեն Նիկոլ Փաշինյանի բոլոր առցանց ասուլիսներին հարցեր է ուղարկում։