«Երբ իշխանությունը հայհոյում է, ընդդիմությունը չի կարող սմոքինգ հագնել ու մտնել գոմ». Նարեկ Սամսոնյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանն է: Բանախոսը նշել է.

  • Ես միշտ պատրաստ եմ, որ գան ինձ ձերբակալեն, բերման ենթարկեն:
  • 2019 թվականից իմ դեմ ավելի քան 5 հայցադիմում կա՝ թե՛ քրեական, և թե՛ քաղաքացիական գործերով: Հրահանգ է եղել՝ հնարավոր բոլոր ձևերով ճնշել ինձ, և ինձ զգուշացրել էին դրա մասին, որ վրեժ են լուծելու… ես սպասում էի:
  • Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանին տված բնորոշմանը, ապա քաղաքական տրանսսեքսուալը քաղաքական երկդիմությունն է՝ մարդ, որը չգիտի՝ ընդդիմությո՞ւն է, թե՞ իշխանություն:
  • Քաղաքական ընդդիմությունն ունի հստակ բնորոշում՝ քաղաքական այն ուժը, որը թե՛ խորհրդարանում, և թե՛ խորհրդարանից դուրս իշխանությանը հակընդդեմ դիրքորոշում ունի:
  • Հայաստանում չկա մի քաղաքական գործիչ, նույնիսկ բարձր ռանգի, որ այս երեք տարվա ընթացքում հայհոյանք տված չլինի. իսկ ո՞վ հայհոյանքը, ատելության խոսքը բերեց քաղաքական դաշտ:
  • Էս երկրում 2018 թվականին փողոցային պայքարի ժամանակ հայհոյանքն աղետ բերեց, ու քանի դեռ Հայաստանում իշխում է հայհոյանքի իշխանությունը, վերանալու է քաղաքականությունը:
  • Երբ իշխանությունը հայհոյում է, ընդդիմությունը չի կարող սմոքինգ հագնել ու մտնել գոմ:
  • Ես իմ ինքնասիրությունը տրորված կհամարեմ, եթե ինձ հայհոյեն, իսկ ես գնամ դատարան ու ասեմ՝ ինձ հայհոյել են:
  • Զարուհի Նախշքարյանին պատժում են, որ Նարեկ Սամսոնյանի դեմ հայցը մերժել է. այդքանից հետո ո՞ր դատավորը չի բավարարի Սամսոնյանի դեմ հայցը: Հիմա ես ինչպիսի՞ արդարադատություն ակնկալեմ, քանի դեռ սրանք կան և իմ դեմ կարող են ցանկացած վճիռ կայացնել:
  • Այլաբանությունն անգամ հայհոյանք են համարում:
  • Ի դեմս Փաշինյանի, մենք գործ ունենք Մսրա Մելիքի հետ, որն իր ընտանիքի անդամներին նետել է քաղաքական դաշտ, ընտանիքին իր համար վահան է դարձրել:
  • 2018-ի իշխանափոխության ժամանակ քաղաքական ալգորիթմ փոխվեց. որևէ երկրում իշխանությունը զավթած ուժին ընդդիմանում է այն քաղաքական ուժը, որը դեմ է իշխանազավթմանը: Փաշինյանը ջարդեց այդ ալգորիթմը և ստեղծեց իր համար արհեստական ընդդիմություն: Վերջում այդ ձևական ընդդիմությունները հերթով պայթելու են…
  • Հայկ Մարությանը չի կարող լինել իրական ընդդիմություն, չի էլ կարող շեղել մարդկանց որևէ լուրջ գործընթացից:
  • Նիկոլն ում դեմ գնում է՝ այդ մարդու ռեյտինգը բարձրանում է:
  • Հայկ Մարությանին հանեցին այնպես, ինչպես բերեցին:
  • Հերթով փչացնելու է իր թիմակիցներին, ինչպես Ալենին, Արսեն Թորոսյանին, Հայկ Մարությանին…
  • Իշխանություններն ինչ-որ գործընթացների են պատրաստվում, արտահերթ գործընթացներ նորից են լինելու:
  • Նման տուրբուլենտության մեջ մենք լինելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ կա այս իշխանությունը:
  • Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ պայթյունի համար մի կայծ է պակասում, դրա համար փորձում է քաղաքական հետապնդումներով ու ձերբակալություններով մարել հնարավոր բոլոր օջախները: Բայց այդ գործողությունները, իրականում, ավելի են լարում իրավիճակը: Դա ինքը չի հասկանում: …Քաղաքական ցուգցվանգի մեջ է և ամեն ինչ սխալ է անում, արդյունքում՝ լցված բաժակները կվերածվեն հեղափոխական պրոցեսի:
  • Հայաստանում ապագա ունի այն քաղաքական ուժը, որը հույս չի դնում արտաքին ուժերի վրա, իսկ արտաքին ուժերն էլ հաշվի են նստում իրական ընդդիմադիրների հետ:
  • Քաղաքական լիդերը չի կարող լինել նշանակովի, քաղաքական լիդերը պետք է ծնվի իր գործունեությամբ, իր գործողություններով, փողոցով…
  • Փողոցային պայքարը հանրահավաքների շարք չէ, փողոցային պայքարը ռազմարվեստի նման է:
  • Նիկոլն ինդուլգենցիան ստացել է արտաքին ուժերի կողմից:
  • 2016 թվականին Նիկոլենց եմ տվել Ջին Շարփի՝ իմ կազմակերպության կողմից թարգմանված գրքի 100 օրինակ, 2018-ի իրադարձությունների ժամանակ կիրառած բաց ձեռքերի արտահայտությունը, օրինակ, հենց այդ գրքից է:

Տեսանյութեր

Լրահոս