Բաժիններ՝

Սարատով-Մոսկվա չվերթի օդանավը տագնապի ազդանշան է տվել և շարունակում է իջնել

Սարատով-Մոսկվա երթուղով թռչող ուղևորատար ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ավիացիոն ծառայություններին, Boeing 737 օդանավը տագնապի ազդանշան տալուց հետո սկսել է իջնել: Դա տեղի է ունեցել թռիչքի մեկնարկից կես ժամ անց:

Ներկա պահին ինքնաթիռը գտնվում է Ռյազանի մարզի երկնքում և շարունակում է իջնել: Այն պետք է վայրէջք կատարի «Դոմոդեդովո» օդակայանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս