Ի՞նչ մթերք գնել, ինչպե՞ս խուսափել թունավորումներից. Խորհուրդներ Առողջապահության նախարարությունից
Տոնական գնումներն արդեն սկսվել են: Ի՞նչ մթերք գնել, որտեղի՞ց և ինչպե՞ս խուսափել թունավորումներից: Այս հարցերի շուրջ Առողջապահության նախարարությունը մի շարք խորհուրդներ է հրապարակել:
Անհրաժեշտ է.
Գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝ փողոցից և շուկաների հարակից տարածքից, գնել թարմ, չփչացած մթերք,
աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը պատրաստել տանը, քիչ քանակով՝ պահպանելով հիգիենայի կանոնները,
գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել մթերքի պահման պայմաններին պիտանիության ժամկետին, արտաքին տեսքին,
օգտագործել անվտանգության առումով որոշակի մշակում անցած գործարանային մթերքներ, օրինակ՝ պաստերացված կաթ և այլն,
չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: Սունկը գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում,
պատրաստի կերակրատեսակներ գնելու դեպքում ուշադրություն դարձնել պատրաստման և իրացման ժամկետներին, պահման պայմաններին, ջերմաստիճանին: