Բենետը Սալիվանի հետ քննարկել է Իրանի ատոմի շուրջը բանակցությունների ընթացքը
Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետը դեկտեմբերի 22-ին Երուսաղեմում քննարկել է Վիեննայում իրանական ատոմի շուրջը բանակցությունների ընթացքն ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջեյք Սալիվանի հետ: Այդ մասին հայտնել է Իսրայելի նախարարների կաբինետի ղեկավարի դիվանատունը:
«Վարչապետ Նաֆտալի Բենետն այսօր առավոտյան Երուսաղեմում վարչապետի դիվանատանը հանդիպել է ԱՄՆ-ի ազգայն անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Նրանք քննարկել են Վիեննայում Իրանի եւ աշխարհի տերությունների միջեւ բանակցությունները եւ մի քանի լրացուցիչ հարցեր, որոնք ընդհանուր հետաքրքրություն են ներկայացնում երկու երկրների համար»,- ասված է հայտարարության մեջ:
Սալիվանը, որն Իսրայել է ժամանել դեկտեմբերի 21-ի երեկոյան, մինչեւ վարչապետի հետ բանակցություններն աշխատանքային հանդիպում է անցկացրել հրեական պետության Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Էյալ Հուլատայի հետ, հավելել են դիվանատանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: