Պեսկովը չի բացառել, որ Պուտինը և Բայդենը կարող են մեկ անգամ ևս շփվել մինչև տարեվերջ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառում, որ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը եւ Ջո Բայդենը կարող են տեսա-կոնֆերանս-կապի ռեժիմով շփվել մինչեւ տարեվերջ, թեեւ այդ մասին հստակ պայմանավորվածություններ առայժմ չկան:
Այդ ասին նա հայտնել է լրագրողներին։«Կարող է տեղի ունենալ, կարող է տեղի չունենալ: Անհրաժեշտության դեպքում դա համաձայնեցվում է բավականաչափ արագ: Առայժմ հստակ պայմանավորվածություններ չկան»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով մինչեւ տարեվերջ երկու նախագահների նոր տեսագագաթնաժողովի հավանականությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: