«Շատ բան կարող եմ ասել քո մասին՝ Տկզար, էնքան շատ, որ դեղերդ ու տանը տարիներով փակվելը քեզ հետ չեն բերի»․ Ալեն Սիմոնյանը՝ Հայկ Մարությանին
Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Զզվանք ու ցավ ապրեցի լսելով նախկին քաղաքապետի վերջին ելույթը:
Եսակենտրոն, ջղաձգվող, ուրացող մի մարդու ելույթ, ով իր դավաճանությունն և ապիկարությունն արդարցնելու համար պատրաստ է ինչ սուտ ասես ասել և ինչ թեմա ասես շահարկել:
Շատ բան կարող եմ ասել քո մասին՝ Տկզար, էնքան շատ, որ դեղերդ ու տանը տարիներով փակվելը քեզ հետ չեն բերի, բայց էս անգամ էլ չեմ ասի, որովհետև իմ մեղքն էլ կա, իմ լռելով, իմ քեզ պաշտպանելով՝ ի հեճուկս ամեն բանի, իմ քո նկատմամբ արածին մատների արանքով նայելու պատճառով և քեզ ներելու հետևանքով, քո նմանը պորտաբույծը դեռ գոյություն ուներ: Չեմ ասի:
Դրա փոխարեն, գնա վերհիշի էն քո 2 տասնյակից ավելի ընկերների անունները, ում դու գցեցիր ու դավաճանեցիր:
Ու չհամարձակվես մեր Երևանի անունը տալ կամ իմ թիմի անդամներից խոսել:
Դու Երևան ու ՔՊ խոպան էկած տղա էիր քո քաղաքը Պռահան է, իսկ քո թիմը փողը, շաատ փողը:
Ամոթ թեզ Տկզար»։