
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի: Դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին` հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-26-ի գիշերն աստիճանաբար կնվազի 14-16, իսկ ցերեկը՝ 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 23-ի կեսօրից հետո հնարավոր է թույլ ձյուն:
Երևան քաղաքի դեկտեմբերի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 12.40C (1962թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -14.30C (1973թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -1.40C