Բաժիններ՝

Ընկերության փողերը ծախսել էր ու ավազակային հարձակում ձևացրել

Դեկտեմբերի 22-ին, ժամը 00.40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած տղամարդը հայտնել էր, որ Աբովյան-Ջրվեժ ճանապարհին առանց համարանիշերի «ՎԱԶ-2107» ավտոմեքենայի վարորդը կանգնեցրել է իր «Ֆորդ» ավտոմեքենան, դանակով խփել ոտքին և հափշտակել 2 750 000 դրամ:

Ահազանգը տարածքային կարգով փոխանցվեց ոստիկանության Կոտայքի բաժին։

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ «Ֆորդի» 31-ամյա վարորդը սեպտեմբերից դեկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի մեծածախ առևտրի կետից ապրանքի դիմաց մաս-մաս վերցրել էր մոտ 1 900 000 դրամ, որը պետք է փոխանցեր ընկերության տնօրենին, սակայն ծախսել էր անձնական կարիքների համար։ Դեկտեմբերի 21-ին հերթական խմբաքանակ ապրանքի դիմաց 850.000 դրամ վերցնելուց հետո հասկանալով, որ չի կարող տնօրենին վճարել 2 750 000 դրամը, որոշել էր ավազակային հարձակում ձևացնել։

Իր վարած «Ֆորդ  Տրանզիտ» ավտոմեքենայում պահվող խոհանոցային դանակով վնասել էր ձեռքի ափն ու ազդրը և պատռել տաբատի գրպանները:Տղամարդը հրավիրվել է ոստիկանության Կոտայքի բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել փողն ու խոհանոցային դանակը:

Կատարվում է քննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս