
Բացահայտվել է Աշտարակում կատարված դանակահարությունը. ձերբակալվել է տուժածի եղբայրը

Դեկտեմբերի 20-ին, ժամը 19.37-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Արտակի փողոցի 9-րդ շենքի բնակարաններից մեկում մի կնոջ են դանակահարել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողները պարզել են տուժածի ինքնությունը։ Պարզվել է նաև, որ նրան դանակահարել է 20-ամյա եղբայրը։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ երիտասարդը Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերվել, բերման է ենթարկվել բաժին և ներկայացվել նախքննական մարմնին։
Սպանության փորձի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:
Երիտասարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: