Բաժիններ՝

Կապիտոլիումում գրոհի մասնակցին գրեթե չորս տարվա բանտարկության են դատապարտել

Ամերիկացի Դեւլին Թոմսոնը 3 տարի 10 ամիս ժամկետով բանտարկության է դատապարտվել ԱՄՆ-ի Կապիտոլիումի վրա իրականացված գրոհի ժամանակ ոստիկանի վրա հարձակվելու համար: Այդ մասին, ասվում է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության հայտարարության մեջ:

«Տղամարդն այսօր 46 ամիս ժամկետով բանտարկության է դատապարտվել իրավապահ մարմինների աշխատակցի վրա հարձակվելու համար, որը հունվարի 6-ին տեղի է ունեցել ԱՄՆ-ի Կապիտոլիումում անկարգությունների ժամանակ»,-հետեւում է հայտարարությունից:

Քսանութ տարեկան Թոմսոնն անկարգությունների մյուս մասնակիցների հետ միասին ոստիկանության հասցեին անպատշաճ խոսքեր է բացականչել եւ նրանց վրա տարբեր առարկաներ նետել, այդ թվում՝ դրոշաձող, ինչպես նաեւ խլել ոստիկաններից մեկի վահանը:

Հունվարի 6-ին այն ժամանակ գործող ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Վաշինգտոնում Կոնգրեսի շենք. անկարգությունների արդյունքում առնվազն հինգ մարդ է զոհվել: Կապիտոլիումում կոնգրեսականներն այդ պահին զբաղված էին քվեատուների կոլեգիայի քվեարկության արդյունքների հաստատմամբ, որոնց համաձայն, նախագահական ընտրությունների հաղթող է դարձել Ջո Բայդենը: Կոնգրեսի նիստը մի քանի ժամով ընդհատվել է, կոնգրեսականների մի մասը տարհանվել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031