Բաժիններ՝

Հարավային Կորեան հետևում է ԿԺԴՀ-ի ձմեռային զինավարժանքներին

Կորեայի Հանրապետության իշխանությունները հետեւում են ԿԺԴՀ-ի զինվորականների հերթական ձմեռային վարժանքներին: Դեկտեմբերի 21-ին այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի Շտաբների պետերի կոմիտեի (ՇՊԿ) ներկայացուցիչ գնդապետ Կիմ Յուն Նակին։

«Մենք կարծում ենք, որ ԿԺԴՀ-ի զինվորականները ներկայումս անցկացնում են ձմեռային վարժանքեր»,- մեջբերում է գործակալությունը Շտաբների պետերի կոմիտեի ներկայացուցչի հայտարարությունը:

Կիմ Յուն Նակը հավելել է, որ Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի հետախուզական մարմինները սերտորեն փոխգործակցում են եւ ուշադրությամբ հետեւում են համապատասխան գործունեությանը:

Նշվում է, որ ԿԺԴՀ-ն կանոնավորապես սկսում է զինավարժանքներ անցկացնել դեկտեմբերին, որոնք շարունակվում են մինչեւ գարնան սկիզբը: Դրանք ներառում են հրետանային հրաձգություններ: Ինչպես նշում է Yonhap-ը, Կիմ Յուն Նակը հրաժարվել է հետագա մեկնաբանություններից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս