Բաժիններ՝

«Ավելի լավ է տոնական միջոցառումները չեղարկեք, քան հիմա տոնեք, իսկ հետո՝ սգաք». ԱՀԿ ղեկավար

Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածմամբ պայմանավորված Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը կոչ է արել մարդկանց ինչպես հարկն է մտածել և հնարավորության դեպքում չեղարկել տոնական միջոցառումները՝ նվազեցնելու համար վարակի տարածումը։ Այս մասին հայտնում է BBC-ն։

«Չեղարկված տոներն ավելի լավ են, քան չեղարկված կյանքը»,-նշել է ԱՀԿ ղեկավարը։

«Մենք բոլորս հոգնել ենք այս համաճարակից։ Բոլորս ցանկանում ենք ժամանակ անցկացնել մեր ընկերների և հարազատների հետ։ Բոլորս էլ ցանկանում ենք վերադառնալ նորմալ կյանքին։ Դրա ամենակարճ ճանապարհը թե՛ երկրների ղեկավարների, թե՛ առանձին քաղաքացիների համար ոչ այնքան հեշտ որոշումներ կայացնելն է, որոնք անհրաժեշտ են մարդկանց առողջության պահպանման համար։ Որոշ դեպքերում դրանք նշանակում են չեղարկել տոնական միջոցառումները։ Ավելի լավ է հիմա չեղարկեք ու ավելի ուշ տոնեք, քան հիմա տոնեք, իսկ հետո՝ սգաք»,-նշել է Գեբրեյեսուսը։

ԱՀԿ ղեկավարը նաև նշել է, որ 2022թ. համաճարակի վերջը պետք է դրվի՝ մինչև տարվա երկրորդ կես յուրաքանչյուր երկրի բնակչության ավելի քան 70 տոկոսին պատվաստելով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս