Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում․ կա 3 զոհ, 4 վիրավոր. shamshyan. com

Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Իջևանից Նոյեմբերյան տանող հատվածի 2-րդ կմ-ին բախվել են BMW X5, Range Rover և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։

Մահացածներին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031