
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։
«Զանգեր»-Սիսիան հատվածը փակ է բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։
Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան քաղաքի, Շիրակի մարզի Աշոցք-Կրասար ավտոճանապարհները և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են։
Սարավան-«Զանգեր» հատվածում և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Կոտայքի մարզում, Լոռու մարզի Տաշիր, Սպիտակ, Վանաձոր, Տավուշի մարզի Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Ճամբարակ, Սևան քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցքի և Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Շիրակի մարզի Արթիկ քաղաքում և Աշոցք գյուղում ձնաբուք է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։