Բաժիններ՝

ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը ՌԴ սահմաններին. Շոյգուն հայտնել է Արևելյան Եվրոպայի երկրներում 8000 ամերիկացի զինծառայողի տեղակայման մասին

ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Ռուսաստանի սահմաններին, մոտ 8000 հոգանոց ամերիկյան ստորաբաժանումներ տեղակայված են Արևելյան Եվրոպայում, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նախարարն այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ տարեվերջյան ամփոփիչ հանդիպման ժամանակ։

«Աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակի սրումը շարունակվում է: Ռուսաստանի արևմտյան և արևելյան սահմաններին լարվածությունն աճում է: Միացյալ Նահանգներն ավելացնում է իր առաջապահ ռազմական ներկայությունը Ռուսաստանի սահմաններին: Արևելյան Եվրոպայի երկրներում ռոտացիոն հիմունքներով տեղակայված են ամերիկյան ստորաբաժանումներ՝ ընդհանուր մոտ ութ հազար զինծառայող»,- ասել է Շոյգուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031